«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցելու ղարաբաղյան հարցի կարգավորման ՄԽ ջանքերին

ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցելու ղարաբաղյան հարցի կարգավորման ՄԽ ջանքերին
12.04.2016 | 10:58

ԵԱՀԿ ԽՎ բյուրոյում` Կոպենհագենում, ապրիլի 11-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված քննարկում, ելույթ է ունեցել Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ բուլղարացի Քրիստիան Վիգենինը: Քննարկմանը ներկա են գտնվել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ֆինլանդիան ներկայացնող Իլկա Կաներվան, վեհաժողովի փոխնախագահները և հանձնաժողովների ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակիցները վեհաժողովի անունից հույս են հայտնել, որ հաստատված հրադադարը կայուն կլինի. «Իմ գործընկերները և ես միասնական ենք և հույս ենք հայտնում, որ թշնամական գործողություններն ամբողջությամբ կդադարեն: Ինչպես վերջին շաբաթվա, այնպես էլ վերջին 20 տարիների մարդկային կորուստներն ուղակիորեն անհանդուրժելի են տարածաշրջանի ժողովրդի համար: Մենք պարտք ունենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր պարբերաբար տուժում են բռնությունից, որդեգրելու հեռուն գնացող մոտեցում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ գտնելու համար»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան:
Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն էլ նշել է, որ անցած շաբաթ բռնությունների նշանակալի աճը ցույց է տալիս քաղաքական գործընթացին արագորեն վերադառնալու անհրաժեշտությունը: «Չնայած անմիջական ջանքերը կենտրոնացված են ռազմական գործողությունների դադարեցման վրա, ես մտադիր եմ շարունակել աշխատանքը խորհրդարանական մակարդակում՝ խթանելու կողմերի քաղաքական կամքի ձևավորումը` Մինսկի խմբի շրջանակներում համապարփակ կարգավորումը բանակցելու համար: Վստահության կառուցման միջոցների շուրջ արագ համաձայնությունը կնվազեցնի հետագա ռազմական գործողությունների վտանգը և կարևոր առաջին քայլ կդառնա: Մենք պատրաստ ենք աջակցելու բոլոր այս ջանքերին»,- ասել է Վիգենինը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը և հատուկ ներկայացուցիչն իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբին և նրա համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ:
Հատուկ ներկայացուցիչ Վիգենինը նաև շեշտել է, որ կպահպանի հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի իր խորհրդարանական գործընկերների հետ և մտադիր է շարունակել նրանց հետ հարցի քննարկումը հուլիսի 1-5-ին Թբիլիսիում կայանալիք վեհաժողովի տարեկան նիստում:

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ